Ամսաթիվ
1971-1980
Հաճախորդ
ՀՀ Կառավարություն
Տեսակ
Մշակութային կառույց
Առաձնահատկություն
Արտասովոր ոճը համահունչ քաղաքային ճարտարապետության.
Նյութ
Տրավերտին
Հարկայնություն
118մ
Խնդիր
Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։
Լուծում
Համալիրը կառուցվել է տրավերտին տեսակի սպիտակ քարից, որը ներդաշնակորեն համադրվում է շրջակա միջավայրի հետ։ Նախագծելով Կասկադը հեղինակները` ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը, ավարտեցին 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը», որը հատում է քաղաքը` հյուսիս-հարավ ուղղությամբ։ Կասկադ համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր։ Այդ գաղափարը իրականություն դարձնելու համար օգտագործվեցին ճարտարապետական ամենատարբեր ձևեր և գեղարվեստական արտահայտչամիջոցներ։