Հիմնադրված է 1971-1980թ․թ․-ին
ՄԵՆՔ ԿՕԳՆԵՆՔ ՁԵԶ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ
Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։
Հիմնադրված է 2006թ․-ին
ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ` ՆԱԽՇԱԶԱՐԴԵՐՈՎ
Առանձնատունը կառուցված է շատ բարդ ռելիեֆի վրա։ Յուրաքանչյուր սենյակ գտնվում է տարբեր մակարդակներում: Ունի նաև տանիքների տարբեր թեքություն և մակարդակ։
Հիմնադրված է 2016թ․-ին
FILISHIN ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ
Խնդիրը կայանում էր նրանում, որ տարածքը ուներ կտրուկ ռելիեֆ: Պետք է ստանայինք կառույց, որտեղ ռելիեֆը կօգտագործվեր որպես առավելություն, նաև շրջակա միջավայրի հետ համահունչ լիներ, ու թերևս գլխավոր պահանջը՝ չստվերել Կասկադ համալիրը:
Founded 2010
ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ԿԱՍԿԱԴԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ
Բարդությունը կայանում էր նրանում, որ ներկայիս շինության տարածքում կար ավտոտնակ, որի վրա պետք էր կառուցել մենատուն՝ տարբերվող լուծումներով։ Քանի որ այն հարակից էր Կասկադ համալիրին, պետք է հատուկ ուշադրություն դարձվեր միջավայրի հետ համահունչ լինելուն:
Հիմնադրված է 2022թ․-ին
ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ՝ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ՈՃՈՎ
Կոտայքի մարզում գտնվող առանձնատունը մեր վերջին աշխատանքներից է։ Գաղափարը միջերկրածովյան ճարտարապետական ոճն ժամանակակից լուծումների հետ համատեղելն էր: Հետաքրքիր փաստ շինության մասին՝ այն ունի երկհարկանի հյուրասենյակ՝ ներքին պատշգամբներով։
Հիմնադրված է 2012թ․-ին
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՊԼԵՔՍ
Խնդիր- Նախագծել ռեստորանային և հյուրանոցային համալիր, տեղանքի բարդ ռելիեֆ, խիտ կառուցապատված միջավայր, լուսավորության խնդիր:
Հիմնադրված է 2021թ․-ին
ՓՈՔՐ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Խնդիր – 2 հյուրանոցային համարով հյուրատուն, ժամանցային սրահի հնարավորությամբ, բարձր խոնավությամբ միկրոկլիմա: Դիմացի հատվածում գեղեցիկ լեռնային, անտառային տեսարան:
Հիմնադրված է 2020թ․-ին
ԵՐԵՔ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ
Խնդիր- նախագծել գոյություն ունեցող, կլասիկ ոճին պատկանող շինությանը՝ կից մենատներ բարդ ռելիեֆի վրա, որը պետք է ունենա առանձին մուտքերով մենատներ և լինի ներդաշնակ գոյություն ունեցող շինությանը:
Հիմնադրված է 2012թ․-ին
ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ
Խնդիր – շենքի տեղում նախտեսված էր եղել իրականացնել ճոպանուղի՝ դեպի Եղեռնի հուշահամալիր։ Սովետական միության ժամանակաշրջանում արդեն իսկ կառուցված է եղել առաջին 2 հարկերը՝ ճոպանուղու շահագործման նպատակով: