Ամսաթիվ
2010
Հաճախորդ
Անհատ
Տեսակ
Առանձնատուն
Առաձնահատկություն
Ներդաշնակություն՝ Կասկադ համալիրի հետ
Նյութ
Տուֆ
Մակերես
12 * 12 մ – 144 քմ
Խնդիր
Բարդությունը կայանում էր նրանում, որ ներկայիս շինության տարածքում կար ավտոտնակ, որի վրա պետք էր կառուցել մենատուն՝ տարբերվող լուծումներով։ Քանի որ այն հարակից էր Կասկադ համալիրին, պետք է հատուկ ուշադրություն դարձվեր միջավայրի հետ համահունչ լինելուն:
Լուծում
Արդյունք ստացվեց այս ճարտարապետական լուծումը, որը աչքի է ընկնում իր շրջանաձև պատշգամբով և աստիճանաձև պատուհաններով, որն էլ նախագծվել է որպես լրացում Կասկադի ճարտարապետական ոճին, իսկ բնակելի թաղամասին նայող ճակատի ավելի համեստ լուծումը համահունչ է տվյալ բնակելի հատվածին, նաև բաց պատշգամբի տանիքը իրականացվել է բացվածքով երթիկ, որի նպատակն է ունենալ, և՜ հավելյալ լուսավորություն, և՜ ապահովել օդափոխությունը՝ հատկապես պատշգամբին կից սենքերի սենյակների համար: Ուշագրավ է, որ հետագայում կառուցվեց Մեծն Վարպետ Շառլ Ազնավուրի տուն Թանգարանը, որով կարծես ստեղծվեց Կասկադի աջ և ձախ կողմերում համալիր հարմոնիա։