Կապ

Request a Call Back

Want to work with us? Let’s make something great together.

Business Center

Ամսաթիվ
2022
Հաճախորդ
Անհատական
Տեսակ
Բիզնես Կենտրոն

Առաձնահատկություն

Բիզնես կենտրոնը նախագծվել է դասական, հայկական և ժամանակակից ոճերով

Նյութ
Տուֆ
Հարկայնություն
22մ
Մակերես
 n/a  sqm
Խնդիր
Շենքի տեղում նախտեսված էր եղել իրականացնել ճոպանուղի՝ դեպի Եղեռնի հուշահամալիր։ Սովետական միության ժամանակաշրջանում արդեն իսկ կառուցված է եղել առաջին 2 հարկերը՝ ճոպանուղու շահագործման նպատակով: Քանի որ հուշահամալիրը հանդիսանում է հայ ժողովրդի պատմության սև էջի խորհրդանիշ, իսկ շինության հարակից տարածքներում կային նաև պետական կարևոր նշանակության օբյեկտներ, ուստի կառույցի նախնական նպատակով շահագործումը նպատակահարմար չգտնվեց։ Հետագայում ճարտարապետի առջև խնդիր դրվեց ամբողջությամբ փոխել շենքի օգտագործման նշանակությունը՝ դարձնելով այն բազմաֆուկցիոնալ բիզնես կենտրոն:
Լուծում
Բիզնես կենտրոնը նախագծվել է մի քանի ոճերի համադրմամբ՝ կլասիկ, հայկական և ժամանակակից: Հատկանշական է այն, որ վերակառուցված Դվին հյուրանոցը համադրվել է այս համալիրի հետ՝ պահպանելով հայկական ոճից վերցված դետալներ ու ստեղծվել է ընդհանուր միջավայր: