Ամսաթիվ
2020
Հաճախորդ
Անհատ
Տեսակ
Անհատական համալիր
Առաձնահատկություն
Ժամանակակից ոճ և հարմարավետություն
Նյութ
Տրավերտին, տուֆ
Հարկայնություն
13մ
Մակերես
1000 քմ
Խնդիր
Նախագծել գոյություն ունեցող, կլասիկ ոճին պատկանող շինությանը՝ կից մենատներ բարդ ռելիեֆի վրա, որը պետք է ունենա առանձին մուտքերով մենատներ և լինի ներդաշնակ գոյություն ունեցող շինությանը:
Լուծում
Նոր իրականացվող հատվածը նախագծվել է հաշվի առնելով գոյություն ունեցող շինության ֆորմաները՝ սահուն անցում կատարելով ժամանակակից ոճի ճարտարապետությանը, միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել երեսապատման գունային երանգներին և լայն լուսամուտային բացվածքներին՝ հնարավորինս թեթև և մեղմ արտաքին տեսք հաղորդելու համար: Վիտրաժային լուսամուտների և ներքին բակի շնորհիվ լուծում է տրվել բնակարաններին անհրաժեշտ լուսավորությամբ ապահովելու խմդիրը: Ներքին բակի շնորհիվ՝ խիտ կառուցապատման մեջ հնարավորություն է ստեղծվել կանաչ միջավայրի և բացօթյա հանգստի զոնաների սեղծումը: Նոր իրականացվող շենքի տանիքի մի մասը այնպես է նախագծվել, որ ունենա տերասսայի հնարավորություն, որը նույնպես ծառայելու է հավելյալ հանգստի զոնա՝ կապվելով հիմնական շինության հետ գեղեցիկ կամրջակով: Չնայած մենատները նախագծվել են առանձին մուտքերով, 4 մակարդակների վրա, ընդհանուր շինությունը նախագծվել է մեկ հավաքական կերպարի շուրջ: